Հասարակություն - 105 օր կարող ենք ծախսել հանձնաժողովների և ԱԺ ղեկավարների ընտրության վրա, երբ այս հարցերն արդեն լուծված են․ Կարապետյան

Ազգային ժողովում իր ելույթը տարբերվող կերպով այսօր սկսեց ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Վարազդատ Կարապետյանը։

Նա խոսեց այս ընթացքում խորհրդարանի անարդյունավետ աշխատանքի մասին։

«Ես ճիշտն ասած ուզում էի խոսել այս հանձնաժողովի գործառույթների մասին, ենթադրենք՝ համայնքների միավորումների մասին, դրա կարևորության, մարզպետարանի դերի, դրա անկարևորության, բնապահպանական տարբեր խնդիրների մասին կամ գյուղատնտեսության խնդիրների մասին։ Բայց մի շատ կարևոր բան կա, որ մենք արդեն 4 օր իրար հետ քննարկում ենք։ Եթե մենք փորձենք գումարել մեր էս 4 օրվա կատարած աշխատանքը և հասկանանք՝ մոտավորապես ինչի մասին է խոսքը 4 օրերի ընթացքում …

Ուրեմն, եթե հաշվի առնենք, որ ամեն մեկս յուրաքանչյուր հանձնաժողովի նախագահի թեկնածությունը քննարկելիս ունենք հարց տալու իրավունք և ելույթ ունենալու իրավունք, յուրաքանչյուր հանձնաժողովի ընտրության գործընթացը կարող է տևել 7 օր։ Եվ եթե հաշվի ենք առնում, որ մենք 15 մարդ ենք ընտրում այս 4 օրերի ընթացքում, 105 օր մենք տեսականորեն կարող ենք ծախսել հանձնաժողովի նախագահների և Ազգային ժողովի ղեկավարությանն ընտրելու գործի վրա, էն դեպքում, որ էս հարցը վերջին հաշվով, մեծ հաշվով որոշված է արդեն։ Այսինքն՝ կուսակցությունները, նրանց քաղաքական խորհուրդներում այս հարցը որոշել, վերջացրել են»։


Այս խոսքերից հետո Կարապետյանը բուռն ծափահարությունների արժանացավ պատգամավորների կողմից։

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ