Հասարակություն - Կառավարությունը հետհեղափոխական շրջանում իր առջև դրված խնդիրը լիարժեք կատարել է. Բաբկեն Թունյա

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար առաջադրված պատգամավոր Բաբկեն Թունյանը ԱԺ նիստում ելույթի ընթացքում խոսել է վերջին մի քանի ամիսների ընթացքում կառավարության կողմից կատարված աշխատանքի վերաբերյալ հասարակական ընկալումների մասին: Նա հայտարարել է, որ կառավարությունը վերջին մի քանի ամիսների ընթացքում գրեթե ամբողջությամբ կատարել է իր առջև դրված խնդիրը, այն է՝ զերծ պահել երկիրը հետհեղափոխական տնտեսական հնարավոր ցնցումներից:

«Ինձ շատ են, օրինակ՝ այս ընթացքում հարցրել թե՛ վերջին ամիսներին, թե՛ վերջին օրերին, թե ինչպես կարելի է գնահատել կառավարության գործունեությունը հետհեղափոխական շրջանում: Դա կախված է նրանից, թե մենք ինչ էինք ակնկալում կառավարությունից, իսկ կառավարության խնդիրն առաջին շրջանում շատ հստակ էր տնտեսական դաշտում: Կառավարության խնդիրը ցնցումներից զերծ պահելն էր, ինչը, կարելի է ասել՝ լիովին հաջողվել է»,- ասել է նա:

Նա համեմատել է մյուս երկրներում հետհեղափոխական իրավիճակներում տնտեսության անկումները, արձանագրել, որ երկրում տնտեսական ցուցանիշների որոշակի անկում կա՝ դա անվանելով «անցումային փուլի հետևանք»:

«… Այս ամեն ինչի ֆոնին մեզ հաջողվել է ոչ թե անկում ունենալ, այլ աճ, բայց մի քիչ ցածր աճ: Բնականաբար, դա կարելի է նորմալ ձեռքբերում համարել»,- ասել է պատգամավորը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ