Տնտեսություն - Նախատեսվում է ավելի քան 20%-ով ավելացնել ամենամյա ներդրումների ծավալը ՀՆԱ-ի նկատմամբ. Խաչատրյան

Կառավարության գործունեության առաջիկա հինգ տարիների ծրագրի շրջանակներում ամեն ինչ  արվելու է, որ ներդրումները  հասնեն 23- 24%-ի ՀՆԱ-ի նկատմամբ: Այդ մասին այսօր՝ հունվարի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի պաշտոնակատար  Տիգրան Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին՝ որքան ներդրումներ են սպասվում 2019թ.-ին:

Ըստ Խաչատրյանի՝  գոյություն ունեցող տնտեսվարող սուբյեկտները շարունակաբար վերազինում են իրենց արտադրությունը , եւ դա այն շարժիչն է, որ պետք է ապահովի երկրաժամկետ կայուն զարգացումը եւ մրցունակությունը տվյալ կազմակերպության շուկայում: «Ցանկացած տնտեսական միավոր, անկախ ոլորտից, շարունակաբար  իրականացնում է այդպիսի ներդրումներ: Երբ մենք խոսում ենք ներդրումների մասին՝ հատկապես կարեւորում ենք նոր ներդրումային ծրագրերի իրականացում. Դրանք բազմաթիվ են եւ վերաբերում են տարբեր ոլորտների ՝ եւ արդյունաբերության, եւ էներգետիկայի: Բայց պետք է գիտենանք նաեւ, որ ցանկացած քննարկում՝ քննարկման փուլից մինչեւ իրականացում ճանապարհ է անցնում, եւ դա էլ նոր երեւյութ չէ: Ցանկացած նոր նախաձեռնություն ժամանակ է պահանջում, որպեսզի իրականացման հասնի»,- ասաց նա:

 

Դիտարկմանը, որ կառավարությունը հայտարարում էր, որ ներդրողները սպասում էին խորհրդարանական ընտրությունների ավարտին, հիմա երբ դա իրողություն է դրական շարժ ներդրումներ նկատվում է, թե՝ ոչ, Խաչատրյանն ասաց, որ ներդրողների կողմից հետաքրքրությունը շատ մեծ է. «Ամեն ինչ  արվելու է, որ ներդրումները առաջիկա հինգ տարում հասնեն ՀՆԱ-ի 23- 24%-ին: Ընդ որում, այնտեղ գերակշիռ մասը պետք է կազմեն մասնավոր ներդրումները: Դրանք պետության եւ մասնավոր ներդրումների հանրագումարը պետք է կազմիի ՀՆԱ-ի  19%: Այսինքն մենք խոսում ենք, ավելի քան 20%-ով ամենամյա ներդրումների ծավալը ՀՆԱ-ի նկատմամբ ավելացնելու մասին »:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տուգանել է «Գազպրոմ Արմենիա»-ին 10 մլն դրամով
 

Բագրատաշենի անցակետում մնացած բեռների տերերն ընդունում են իրենց մեղքն ու խնդրանքով դիմում իրավասու մարմիններին

 

 

 

ԱԺ-ն ընդունեց ներկրվող ցեմենտի վրա 14 հազար դրամ տուրք սահմանելու մասին նախագիծը

ՀՀ զինվորական դատախազության ուսումնասիրություններով բացահայտվել է պետությանը պատճառված 8 մլրդ 672 մլն դրամի վնաս

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ