Քաղաքական - Որևէ կերպ չպետք է սահմանափակենք ազատ խոսքը սոցիալական հարթակներում. Մակունց

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ԱԺ-ում իր ելույթի ընթացքում պատասխանեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի բարձրացրած մի քանի հարցերին ու դրանց համապատասխան արված որակումներին:

«Այն, ինչ դուք ներկայացրիք մարդու իրավունքների կոնտեքստում, ապա ես ուզում եմ ընդգծել, որ ՀՀ թե՛ իշխանության և թե՛ ընդդիմության հռետորաբանությունը պետք է լինի միայն իրավունքի և օրենքի ուժի համատեքստում, օրենսդիր, գործադիր ու դատական մարմնի հստակ տարանջատման տիրույթում»,- ասաց Մակունցը:

Էդմոն Մարուքյանն իր ելույթում ասել էր, որ անհրաժեշտ է ինչ-որ առումով նաև ճնշում գործադրել, և այդ ելույթին ի պատասխան՝ Մակունցը նշեց, որ հուսով է ՝Մարուքյանը չի ակնարկում ճնշումը դատական համակարգի վրա:

Անդրադառնալով Մարուքյանի ելույթի Facebook-ի գրառումների մասին հատվածին՝ Մակունցը նշեց, որ այդ գրառումները ոչ մեկին չեն վախեցնում:

«Ֆեյսբուքյան գրառումներից, քավ լիցի, ոչ մեկը նման խնդիր չի դնում իր առջև, բայց հուսամ, որ ձեր այդ նկատառումը չէր նշանակում կամ առաջարկ չէր, որ որևէ կերպ սահմանափակեինք ազատ խոսքը սոցիալական հարթակներում և այլ տիրույթներում՝ նկատի ունեմ մեղադրանքների առումով»,- շեշտեց Մակունցը:

Իր ելույթը եզրափակելով՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն ասաց, որ իրենք սկզբունքային մոտեցում ունեն բոլոր հարցերը լուծելու առումով:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ