Հասարակություն - Ես գառաժի վարիչ չեմ, որտեղի՞ց իմանամ. Ալեն Սիմոնյանը ԱԺ-ի ավտոպարկում՝ մեքենաների քանակի մասին

«Նոր Toyota Camry-ները գնվել են 1.5 տարի առաջ, նախորդ խորհրդարանի կողմից: Այդ մասին հրապարակում արած լրատվամիջոցն ուղղակի չի ճշտել»,- այս մասին ասել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

Սիմոնյանը հավելել է, որ քննարկվում է ԱԺ ավտոպարկում մեքենաների քանակը պակասեցնելու թեման: Լրագրողների այն հարցին, թե այս պահին Սիմոնյանը ի՞նչ մեքենայով է երթևեկում, վերջինս պատասխանեց, որ երթևեկում է Toyota Camry-ով՝ փոխխոսնակի համար նախատեսված մեքենայով:

«Նոր մեքենա չի գնվում, ժողովո՛ւրդ, չկա տենց բան»,- ասել է Ալեն Սիմոնյանը, իսկ լրագրողի ճշտող հարցին, թե հիմա ընդհանուր առմամբ քանի մեքենա կա ավտոպարկում, ԱԺ փոխխոսնակը պատասխանել է.

«Չգիտեմ, հարգելի՛ս: Ես գառաժի վարիչ չեմ, որտեղի՞ց իմանամ»,-ասել է Սիմոնյանը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ