Քաղաքական - Մանե Թանդիլյանը չի բացառում ԱԺ հանձնաժողովի նախագահ դառնալը

Ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում չընտրվելու դեպքում Մանե Թանդիլյանը չի բացառում, որ կարող է ընտրվել որևէ հանձնաժողովի նախագահ։ Այս մասին ինքը՝ ԼՀԿ պատգամավորը, հայտնեց ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար քվեարկությունից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս։


Նա ասաց, որ Դոնթի բանաձևով որևէ հանձնաժողովի նախագահությունը տրվելու է իրենց խմբակցությանը։ Հիմա տարբեր հանձնաժողովներ են քննարկվում, և դրանց համապատասխան՝ կան նաև տարբեր թեկնածություններ։ Թանդիլյանի խոսքով՝ քննարկվում է նաև ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի ղեկավարումը ԼՀԿ-ին հանձնելու տարբերակը։

Այդ դեպքում, ըստ Թանդիլյանի, չի բացառվում, որ հենց ինքը նախագահի այդ հանձնաժողովը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ