Մամուլ - Ինչքան ձեզնից հեռու, այնքան Աստծուն մոտ. Վարդան Ղուկասյանը՝ լրագրողներին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ասում են՝ Նոր Հայաստանում իրավիճակ է փոխվել: Սակայն նույնիսկ նորընտիր եւ լրիվ այլ արժեքներ կրող ԱԺ-ն չկարողացավ փոխել ԲՀԿ-ական պատգամավոր, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի վերաբերմունքը լրագրողների նկատմամբ: Նա հարցազրույց չի տալիս` ամեն հարցում մեղադրելով լրագրողներին: Ներկայացնում ենք պարոն Ղուկասյանի հետ զրույցն առանց խմբագրման. -Պարո՛ն Ղուկասյան, խուսափո՞ւմ եք լրագրողներից: -Չեմ ուզում հարցազրույց տալ: -Ինչո՞ւ: -Մախսուզ (դիտավորյալ` խմբ.): Որովհետեւ ինչքան ձեզնից հեռու, այնքան Աստծուն մոտ: Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ