Մամուլ - Ծառուկյանը հայտնել է, որ եթե Մարուքյանը «համը հանի», ինքը բաց տեքստով կխոսի

«Իրատես» թերթը գրում է.

«Յոթերորդ գումարման խորհրդարանի հենց առաջին նիստի օրը ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն միմյանց անպատվելու հերթ կրկին չէին տալիս: Այդ բանավեճերն ամեն անգամ «չոքելու» են ԱԺ նիստերի ամբիոնին, քանի որ երկու ուժերն էլ իրար ոչնչացնելու հատուկ սցենար ունեն: Այդ հարցում առաջամարտիկը ԼՀԿ-ն է, որը հստակ թիրախավորել է ԲՀԿ-ին, վերջինս էլ բավական ուշագրավ քայլեր է մշակում՝ կոմպրոմատներ հավաքելով լուսավորականների առաջին դեմքի վերաբերյալ:

Հիշենք խորհրդարանական ընտրությունների ժամանակ կուսակցությունների առաջին դեմքերի հայտնի բանավեճը, երբ Ծառուկյանը «կլասիկ» Մարուքյանին հիշեցրեց նրա հովանավորի ու այն մասին, թե ինչպես Ծառուկյանականները Մարուքյանին խորհրդարան անցկացրին:

Մեր տեղեկություններով՝ Ծառուկյանն իր թիմակիցներին հայտնել է, որ եթե Մարուքյանը «համը հանի», ինքը բաց տեքստով կխոսի, թե ինչ ձևով է Գեւորգը համապատասխան փաստաթղթեր չունեցող Մարուքյանին «օգնել» պատգամավոր դառնալու, եւ թե ով է նրա իրական հովանավորը»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ