Միջազգային - Իրանը կոչ է արել իր քաղաքացիներին գրիպի պատճառով Վրաստան չմեկնել

Իրանի արտգործնախարարությունը կոչ է արել իր քաղաքացիներին Վրաստան ուղևորություններ չկատարել, պատճառը գրիպի H1N1 վիրուսն է, գրում է newsgeorgia.ge կայքը:

Վերջին պաշտոնական տվյալների համաձայն՝ Վրաստանում գրիպի վիրուսի բարդացման պատճառով 15 մարդ է մահացել: Այս առնչությամբ Վրաստանի իշխանությունները հանրակրթական դպրոցներում և Թբիլիսիի մանկապարտեզներում, ինչպես նաև երկրի խոշոր համալսարաններում դասերը հետաձգելու որոշում են կայացրել:

Երկրում գրիպի համաճարակ չկա, սակայն Առողջապահության նախարարությունը հորդորում է գրիպի առաջին իսկ ախտանշանների ի հայտ գալուց հետո անմիջապես դիմել բժշկի:

Վրաստանում առկա է նաև «Տամիֆլյու» հակավիրուսային դեղամիջոցը, որը վարակվածներին տրամադրվում է անվճար՝ պետբյուջեի հաշվին:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ