Քաղաքական - Ձեր յուրաքանչյուր ձայնը կարևոր է,դուք եք մեր ուժը. Ալեն Սիմոնյանն առաջադրվեց ԱԺ փոխնախագահի թեկնածու

«Իմ քայլը» խմբակցության անունից ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն առաջադրեց Ալեն Սիմոնյանի թեկնածությունը: Նա ներկայացրեց Ալեն Սիմոնյանի կենսագրությունը:

Իր խոսքում Ալեն Սիմոնյանն ասաց, որ երբ առաջին անգամ մտել է Ազգային ժողովի շենք, իր ուշադրությունը գրավել է դռների բարձրությունը: Նրա խոսքով, դա արվեն է այն նպատակով, որ երբ քաղաքացին մոտենա այդ դռներին, իրեն զգա փոքր, իսկ այն անձը, որ գտնվում է այդ դռների մյուս կողմում, շատ մեծ ու ուժեղ է:


«Բայց այն մարդիկ, որոնք աշխատել են այդ սենյակներում նույնպես մտածել են, որ իերքն այդ դռների պես մեծ են եւ այդ դռների շողքը իրենց մեծությունն է: Ես կոչ չեմ անում վերանորոգում սկսել ու հանել այդ դռները: Մենք բացինք Բաղրամյան 26-ի, ԱԺ-ի դարպասները, բայց ունենք եւս մեկ առաքելություն: Մենք պետք է նոր Ազգային ժողովի դեմք ձեւավորենք: մենք մարդկանց հաղորդագրություն ունենք փոխանցելու, որ այսուհետ Ազգային ժողովը ներկայացնում է իրենց»,-հայտարարեց Ալեն Սիմոնյանը:

Նա կոչով դիմեց ՀՀ «հպարտ քաղաքացիներին»՝ նշելով. «Ձեր յուրաքանչյուր ձայնը կարևոր է, որովհետեւ դուք եք մեր դուխը, մեր ուժը, մեր մեջքը: Քանի դեռ դուք մեր մեջքին կանգնած եք, մեզ չի վախեցնում ոչ մի արտաքին թշնամի ու ներքին խնդիր»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ