Տարածաշրջան - Թուրքիան պայքարում է ոչ թե քրդերի, այլ ահաբեկիչների դեմ, հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակը

Թուրքիան պայքարում է ոչ թե քրդերի, այլ ահաբեկիչների դեմ, հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալինը`պատասխանելով Անկարայի դեմ տնտեսական ճնշում գործադրելու մասին ԱՄՆ-ի սպառնալիքին, հաղորդում է РИА Новости-ն:

«Սիրիական քրդերին հավասարեցնել քրդական աշխատավորական կուսակցության հետ, որը գտնվում է ԱՄՆ-ում ահաբեկչական կազմակերպությունների ցանկում, եւ նրա Սիրիական ճյուղի՝ YPG-ի հետ (Քրդական ինքնապաշտպանական ուժեր), ճակատագրական սխալ է: Թուրքիան պայքարում է ոչ թե քրդերի, այլ ահաբեկիչների դեմ: Մենք պաշտպանելու ենք քրդերին եւ մյուս սիրիացիներին բոլոր ահաբեկչական սպառնալիքներից: Թուրքիան ակնկալում է, որ ԱՄՆ-ը կհարգի մեր ռազմավարական գործընկերությունը եւ չի ցանկանա, որ այն ահաբեկչական քարոզչությամբ մթագնվի», - գրել է Կալինը Twitter-ում:


Նա ավելացրեց, որ IG-ի, PKK-ի եւ YPG-ի միջեւ ոչ մի տարբերություն չկա: «Մենք կշարունակենք պայքարել նրանց բոլորի դեմ», - ասել է Թուրքիայի նախագահի ներկայացուցիչը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում սպառնում էր Թուրքիային տնտեսական պատժամիջոցներով, եթե Անկարան որոշեր հարձակվել սիրիական քրդերի վրա:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ