Սպորտ - Հայ դահուկորդները կրկին մեդալներ են նվաճել Լիբանանում

Դահուկավազքի հավաքական թիմի անդամներ Կատյա Գալստյանը (Աշոցք) և Թադևոս Պողոսյանը (Աշոցք) դարձել են Լիբանանում կայացած դահուկավազքի զարգացող պետությունների գավաթի խաղարկության 5 կմ և 10 կմ ազատ ոճի մրցատարածությունների կրկնակի հաղթողներ:

Այս մասին հայտնում է Հայաստանի դահուկավազաքի ֆեդերացիայի փոխնախագահ Գագիկ Սարգսյանը:

Հունվարի 20-ին Ֆինլանդիայի Լախտիում կսկսվի աշխարհի երիտասարդական /մինչև 20 տարեկանների մասնակցությամբ/ առաջնությունը:

Դրան կհաջորդի Ավստրիայի Զեֆելդ քաղաքում փետրվարի 19-ին մեկնարկող աշխարհի մեծահասակների առաջնությունը:

Մեր երկիրը կներկայացնեն 5-6 մարզիկ-մարզուհիներ: Երրորդ կարևոր ստւոգատեսը հանդիսանում է Ռուսաստանի Կրասնոյարսկում մարտի սկզբներին նախատեսված համաշխարհային ուսանողական խաղերը:Դահուկավազքի մրցաշարում հանդես կգա մեր միակ առաջատար ուսանող Միքայել Միքայելյանը:

Հավաքականը ակտիվորեն շարունակում է մարզվել ` շեշտը դնելով արագաուժային որակների բարելավման վրա:

Լիբանանի մրցաշարին մասնակցել էր 5 պետության 23 մարզիկ։ Ի դեպ Կատյա Գալստյանի վաստակած 110,50 վարկանիշային միավորը լավագույնն էր իր մարզական կարիերիայում:

Նեյմարը զրկվել է Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապից

Վնասվածքի պատճառով 3 չեմպիոն չի մասնակցի ԵԱ-ին

Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու հանդիպում կանցկացնի

Արթուր Դավթյանը ևս 3 ոսկե մեդալ է նվաճել «Դիտյատինի գավաթում» 

Արթուր Ալեքսանյանը նվաճեց ոսկե գավաթը

«Հենոյի շուրջ ստեղծված իրավիճակը նոր թափ է հավաքում. քիչ անց կտեղադրեմ սկանդալային փաստաթուղթ»․ Սամվել Ֆարմանյան

Հունաստան-Հայաստան հանդիպման տոմսերի արժեքն է 20 եվրո

Հայ մարմնամարզիկները կմասնակցեն Դիտյատինի Գավաթին

Հայ մարզիկը Մոսկվայում Գինեսի նոր ռեկորդ է սահմանել

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ