Միջազգային - Թեհրանից արևմուտք բեռնատար ինքնաթիռ է կործանվել

Թեհրանից արևմուտք ընկած հատվածում կործանվել է Boeing-707 բեռնատար ինքնաթիռը: Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ հղում անելով իրանական քաղավիացիայի տեղեկատվական ծառայությանը: Ինքնաթիռում գտնվել է 10 մարդ: Ինքնաթիռն ընկել է Քարաջա քաղաքի օդանավակայանում՝ վայրէջքի ժամանակ: 

Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ավիավթարը տեղի է ունեցել եղանակային վատ պայմանների պատճառով:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ