Մամուլ - Հայաստանի դիահերձարաններից մեկում առնետները հոշոտել են հանգուցյալի դեմքը

Հունվարի 12-ին, Գեղարքունիքի մարզի Վազաշեն գյուղում հողին հանձնեցին նույն գյուղի բնակիչ, 84-ամյա Անիկ Խաչատրյանին: Թվում է, թե տեղի ունեցածը, որքան էլ ցավալի, բայց առանձնապես իր մեջ արտառոց բան չի պարունակում: Բայց այն, ինչ պատմեցին Անիկ Խաչատրյանի հարազատները, արտառոցից էլ մի բան դենն էր: Գրում է Shamshyan.com-ը:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ազգականներից մեկը պատմեց. «Տատուս տարանք դիահերձարան, անընդհատ գնում էինք, բա պետք է 8-ից 12 ժամ մնա, մենք էլ եկանք, այդքան ժամ անցնելուց հետո՝ մի քիչ սպասեք, մի քիչ սպասեք: Հետո ավելի ուշ գնացինք, տեսնենք, ամբողջ դեմքը կռիսները կրծել են:

Ասում ենք՝ այս ի՞նչ է, ասում է, բա մենք ամեն ինչ կշտկենք, մի անհանգստացեք: Մենք մենակ, մեր հարազատի համար չենք ասում, այլ՝ առհասարակ: Այդ դիահերձարանում իսկական խառնաշփոթ է, անտեր վիճակ, ասես շունը տիրոջը չի ճանաչում, ամեն ինչ բարձիթողի վիճակում է, ով է պատասխանատու, չգիտենք: Ուզում ենք, որ վերահսկողություն լինի, մենք մեր սրբությունն ենք տանում ընդեղ, թող աշխատողները ուշադիր լինեն: Առողջապահության նախարարություն ենք զանգել, ասում ենք. կռիսները սենց են արել, ասում են՝ իրանք կշտկեն, ուզում ենք նորմալ դիահերձարան, նորմալ աշխատողներ»:

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը շատ զգայուն է համակարգում թերությունների վերաբերյալ ահազանգերի հանդեպ: Համենայնդեպս, այդ մասին նա բազմիցս է ասել: Ահավասիկ, նման ահազանգ կա: Մենք կսպասենք, տեսնենք, թե ինչպես կարձագանքի նախարարի պաշտոնակատարը, ինչ քայլեր կձեռնարկի՝ նման խայտառակ իրավիճակները իսպառ վերացնելու համար: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

Առաջին անգամ առանց Արցախի. Ինչո՞ւ երեկ ոչ մի պաշտոնյա ներկա չէր

Հայտնի է, թե ինչից հետո Արամ Սիմոնյանի դիմադրությունը կոտրվեց

Գործադիրում սպասվում են նոր հրաժարականներ

Փաշինյանն ի վերջո մանդատազրկելու է Ծառուկյանին. ինչ է քննարկվել «Իմ քայլում»

Նարինե Թուխիկյանը՝ մշակույթի փոխնախարար

«Հազար ասինք` ԲԴԽ-ն ու ՍԴ-ն ցրեք, ինչի՞ չցրեցին». Մանրամասներ «Իմ քայլի» թեժ նիստից

ՀՀ-ն շահած դուրս եկավ խաղից. Բելառուս-Ղազախստան դավադրությունը չկայացավ

«Մի ընկճվեք, ես ավելի լուրջ գործեր եմ «մաքրել» Ստրասբուրգում». Նախարարը «դուխ» է տվել

Մտածված արձակուրդ. Փաշինյանը ազատվո՞ւմ է Ռոմանոս Պետրոսյանից

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ