Ժամանց և շոու բիզնես - Apple ընկերությունը կարող է զբաղվել հագուստի արտադրությամբ

Apple ընկերությունը հայտ է ներկայացրել «Էլեկտրոնային ներկառուցված բաղադրիչներով կտոր» անվանումով ապրանք արտադրելու համար։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ենթադրվում է, որ տեխնոլոգիան կարող է օգտագործվել հագուստ ստեղծելու համար։ Ըստ հայտի, նյութը բաղկացած է մեկուսիչ և հաղորդիչ թելերից։ Առաջինները պետք է պաշտպանեն մաշկը հաղորդիչ լարերի հետ շփումից, իսկ երկրորդներն՝ ապահովել էլեկտրական ազդանշանի տարածումը։

Ենթադրվում է, որ նման կտորից ստեղծված հագուստը կարող է տեղեկություններ հավաքել այն կրողի մասին։ Այդ տեխնոլոգիայի օգնությամբ հնարավոր է ստեղծել գլխարկ, որում կարելի է երաժշտություն լսել՝ ներկառուցված ականջակալների միջոցով։ Տեխնոլոգիան կարող է օգտակար լինել այլ սարքերի, օրինակ, ճկուն սմարթֆոնների ստեղծման գործում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ