Տարածաշրջան - Թուրքիայի ոսկու պաշարները կազմում են 840 տոննա

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը տվյալներ է հրապարակել Թուրքիայի ոսկու պաշարների մասին։ Նախարարը պատասխանել է ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր Ֆեթհի Գյուրերի՝ թեմայի վերաբերյալ մեջլիսում արված հարցմանը։

Դյնոմեզը տեղեկացրել է, որ Թուրքիայի ոսկու խաշարները կազմում են 840 տոննա։ Նրա խոսքով՝ Թուրքիան իր տնօրինած ոսկու պաշարների ծավալով 22-րդ տեղում է աշխարհում։

Թուրք նախարարը հավելել է, որ Թուրքիայում ոսկու արյդունահանման և վերամշակման արտոնագիր ունեցող ընկերությունների 32 տոկոսը արտասահմանյան, 68 տոկոսը՝ տեղական կազմակերպություններ են։ Ներկա պահին նման ակտիվ արտոնագիր ունի 33 կազմակերպություն։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ