Ժամանց և շոու բիզնես - Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ «GetContact» հավելվածից

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ «GetContact» հավելվածը ներբեռնելուց:

«Getcontact» հավելվածը սկսել է գովազդային արշավ համացանցի հայկական տիրույթում: Ներբեռնելով այս հավելվածը ու գրանցվելով դրանում՝ բացի ձեր անձնական տվյալներից հանրայնացնում եք նաև այն մարդկանց տվյալները, ում հեռախոսահամարները գրանցված են ձեր հասցեագրքում»,-ասված է գործակալության հայտարարության մեջ։

Ներբեռնելով և գրանցվելով GetContact-ում՝ հասանելի են դառնում այնպիսի տվյալների, ինչպիսիք են հեռախոսագրքերը և հասցեագրքերը, սոցիալական ցանցերի հաշիվներում առկա տվյալները, նկարները, էլեկտրոնային փոստը, սարքի IP-ն, ինչպես նաև զանգերի պատմությունը, հնարավոր է դառնում կիսվել էլեկտրոնային ձևով ձեր սարքում առկա տեղեկությամբ ցանկացած 3-րդ կողմի հետ, գովազդային ու մարքեթինգային ցանկացած նպատակով օգտագործել ձեր սարքում առկա տեղեկությունը,հավաքել, վաճառել կամ թույլ տալ 3-րդ կողմին օգտագործել ձեր տվյալները։

Գործակալությունը խորհուրդ է տալիս ու հորդորում է չներբեռնել և չօգտագործել «Getcontact» հավելվածը՝ չվտանգելու համար անձնական տվյալների գաղտնիության իրավունքը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ