Հասարակություն - Գյումրիում անցկացվող բողոքի ակցիան ավարտվեց

Գյումրիում անցկացվող բողոքի ակցիան մոտենում է իր ավարտին, որն ավելի շատ խաղաղ բնույթ էր կրում։

Հայաստանի եվրոպական կուսակցության առաջնորդ նախագահ Տիգրան Խզմալյանն ասաց.

«Մենք որևէ ճառ չենք նախապատրաստում, ոչ մի քաղաքական հայտարարություն չենք անում, որովհետև Ավետիսյանների չորս տարին է Ջուլիայի քառասունքը։ Սա քաղաքական ակցիա չէ, թեև մենք քաղաքական կուսակցություն ենք, պարզաես մարդկային պարզ ցանկություն է։ Մի քանի բառ ասել անգամ մեր լռությամբ։

Առաջին անգամ 21 թվականի փետրվարից հետո Հայաստանում բողոքի ձայն է հնչում կարմիր բանակի զավթման դեմ։ Միայն հայ զինվորն է երաշխքը մեր անվտանգության։ Եկեք չխաբենք. երկիրը զավթած է, գաղութացված։ Մենք այսօր քաղաքակիրթ հայ ժողովրդի անունից քաղաքակրթական բողոք ենք հայտնում, քանի որ մեզ համար ամեն մարդու կյանքը թանկ է, հայկական 50 000 բանակի դեպքում չեք հիշի մի դեպք , որ զինված հայ սպան դուրս գա կնոջ կամ երեխայի սպանի։

Իսկ հիմա վերջին տարիների ընթացքում ռուսների կողմից 12 զոհ ունենք, նրանք երբեք մեր շահերը չեն պաշտպանում, այլ իրենց գաղութացման համար են էստեղ։ Մենք եկել ենք ու նորից կգանք։ Հայաստանը լինելու է անկախ։ Օտար զորքը տեղ չունի Հայաստանում։ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները կբարեկամանան միայն իրավահավասարության պայմաններում, ոչ թե այս գաղութացման»։

Նշենք, որ ակցիան այսքանով ավարտվեց։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ