Հասարակություն - Էջմիածնում ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշմանը դեմ հանդես եկող քաղաքացիներն Էջմիածնում վերսկսել են ցույցերը:


Քիչ առաջ ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ տեղի ունեցան:
«Ոստիկաններն իրենց աշխատանքն են անում, մենք էլ մեր պայքարն ենք շարունակելու: Տուժածներ չկան. ես եմ գետնին պառկել:

Ոստիկանը մերն է, մենք էլ մեր պայքարն ենք անում»,- նշեց ցուցարարներից մեկը:


Ոստիկանները հորդորում են ցուցարարներին առաջ չգնալ, իսկ ցուցարարները անընդհատ վանկարկում են.

«Ոստիկանը մերն է»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ