Տարածաշրջան - Վրաստանի նախագահը Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման համար նախադրյալներ չի տեսնում

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ներկայում Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման համար նախադրյալներ չի տեսնում, գրում է apsny.ge-ն:


«Ես պատրաստ չեմ այս ուղղությամբ կառավարությանը կամ օրենսդիր մարմնին որևէ խորհուրդ տալու»,- ասել է Զուրաբիշվիլին ուրբաթ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:


Նա կարծում է, որ Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնում, երկխոսության մեկնարկ կամ որևէ նոր հարաբերություն ներկայում հնարավոր չէ՝ առանց «Վրաստանի գլխավոր գործընկերների» մասնակցության:


Թբիլիսիի և Մոսկվայի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել էին 2008թ.-ի օգոստոսին տեղի ունեցած զինված հակամարտության հետևանքով, երբ Ռուսաստանը ճանաչել էր Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ