Մամուլ - Թավշյա, ոչ բռնի, ժողովրդական թանկացումներ. 2019թ. թանկացումների առնվազն 3 ալիք է սպաս­վում

«168» թերթը գրում է. «Թեև Կենտրոնական բանկը հայ­տարարում է, որ 2018 թվակա­նին գնաճը կանխատեսվածից ավե­լի ցածր է, այնուհանդերձ ասել, որ տարին զերծ էր թանկացումներից, միանշանակ սխալ կլինի:

Տարվա ընթացքում թանկացումները հաս­տատել է անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ օգոստոս ամսին երևանյան շուկաներում իր կատա­րած շրջայցի արդյունքում: Դրանից բացի, ակնհայտ է, որ անցած տար­վա ընթացքում Հայաստանում կյանքն ակնհայտ թանկացել է, օրի­նակ՝ ալյուրի գինը բարձրացել է շուրջ 10 տոկոսով, որի արդյունքում էլ առաջնային մթերք համարվող հացը մի շարք խանութներում 100 դրամի փոխարեն սկսել են վաճա­ռել 120 դրամով:

Սակայն, եթե 2018թ. դեպքում կարող ենք տարին ավարտված և արհավիրքներն ինչ- որ կերպ հաղթահարված համարել, ապա արդեն մեկնարկած 2019թ. այս առումով այնքան էլ խոստում­նալից չէ: Ավելին՝ 2019թ. թանկացումների առնվազն 3 ալիք է սպաս­վում:

Թանկացումների առաջին ալիքը, որ արդեն իսկ ընթացքի մեջ է, կապ­ված է Հայաստանի ԵԱՏՄ միասնա­կան մաքսային համակարգին ին­տեգրվելու շարունակական գործըն­թացի հետ:

Բանն այն է, որ ՀՀ-ի և ԵԱՏՄ այլ երկրների մաքսատուրքերի միջև կար հսկայական տարբե­րություն, և 2014թ. որոշվեց այդ ապրանքների մի մասի շուրջ 800 ապ­րանքատեսակի մաքսատուրքերը բարձրացնել աստիճանական՝ այդպիսով նպատակ ունենալով մեղմել կենսական նշանակություն ունեցող ապրանքների կտրուկ թանկացումը, ինչը ֆիքսվել է Հայաստանի՝ ԵԱՏՄ- ին միանալու պայմանագրի առան­ձին հավելվածով:

Համաձայն վեր­ջինիս, 2019թ. հունվարի 1-ից արդեն իսկ բարձրացել են երրորդ երկրներից ներմուծվող մի շարք ապրան­քատեսակների մաքսատուրքերը, որը շատ մոտ ապագայում կարտա­ցոլվի նաև ապրանքների շուկայա­կան գների վրա: Այդ ապրանքատե­սակներն են.

1. Առաջին անհրաժեշտության մթերքներ: Երրորդ երկրից ներմուծ­վող և այս ենթախմբին պատկանող հացահատիկային արտադրանքի մաքսատուրքը ըստ տեսակների բարձրանում է 2-4 տոկոսով, կարա­գի, բուսական ու կենդանական յու­ղի և ճարպային հիմքով այլ ապրանքներինը՝ 13%-ով:

2. Մսամթերք: 2019թ. առաջին իսկ օրից ներմուծվող մսամթերքի մաքսատուրքերը թանկանալու են 12,5%-ով, իսկ թռչնամսինը 22%-ով:

3. Գյուղմթերք: Գյուղատնտեսա­կան արտադրանքը, ինչպես նաև բանջարեղենի որոշ տեսակներ կթանկանան 10-13%-ով: Սա ևս վե­րաբերում է այն ապրանքներին, որոնք ներմուծվում են 3-րդ երկրից, որի մեջ հիմնականում մտնում են ցիտրուսային մրգերը և ձմեռային սե­զոնում ներմուծվող բանջարեղենը:

4. Գյուղատնտեսական նշանա­կության ապրանքներ: Այս ոլորտում ևս արձանագրվելու է մաքսատուրքերի ավելացում, որի արդյունքում առնվազն մաքսատուրքերի չափով թանկանալու են պարարտանյութե­րը 4%-ով, հացահատիկն ու կենդա­նական կերերը 2-4 %-ով, գյու­ղատնտեսական գործիքները 3-6%- ով: Հատկանշական է, որ հատկա­պես այս ապրանքների թանկացումը հանգեցնելու է նաև գյուղոլորտի տեղական արտադրանքի ինքնար­ժեքի բարձրացման:

Շինանյութ և տնտեսական ապ­րանքներ: Առաջիկայում 2-5 %-ով թանկանալու են նաև երրորդ երկրներից բերվող թուղթը, անձեռո­ցիկը, թելերը, կտորեղենը, գործ­վածքները:

Սպիտակեղենը և ան­կողնային պարագաները. կթանկա­նան 10 %-ով, փայտե արտադրան­քը՝ 5-10 %-ով, կերամիկական սա­լիկները, լամպերը, ապակյա տարաները՝ 10 %-ով, լուսավորության հա­մար օգտագործվող լամպերը՝ 12 %-ով, իսկ այլ տեսակի շինանյու­թը ավելի քան 5 %-ով:

Սպասվող ցանկը սրանով չի սահ­մանափակվում. այստեղ անհրա­ժեշտ է ավելացնել նաև, որ վերոնշյալ ապրանքների թանկացման արդ­յունքում կարձանագրվի նաև փոխ­կապակցված ապրանքների գների բարձրացում, որը կբերի ընդհանուր թանկացումների տնտեսության բո­լոր ոլորտներում»

Առաջին անգամ առանց Արցախի. Ինչո՞ւ երեկ ոչ մի պաշտոնյա ներկա չէր

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ