Քաղաքական - Արմեն Գևորգյանի խափանման միջոցի գործով բողոքի քննությունը հետաձգվեց

Նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի պաշտպանը չի ստացել դատախազության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի օրինակը եւ հնարավորություն չի ունեցել գրավոր առարկություններ պատրաստելու։ Այս հիմքով այսօր՝ հունվարի 11–ին հետաձգվեց Արմեն Գեւորգյանի խափանմա միջոցի գործով բողոքի քննությունը. այն կշարունակվի հունվարի 17–ին։

Նշենք, որ Արմեն Գեւորգյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկել է գլխավոր դատախազությունը։ Դատարանի որոշումը մասնակի բողոքարկել է նաեւ պաշտպանական կողմը՝ դատարանից խնդրելով օրինական ուժի մեջ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը եւ հաստատված համարել ՀՀ ՔՕ 190 հոդվածով նախատեսված հիմնավոր կասկածի բացակայությունը:


Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14–ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Արմեն Գեւորգյանին կալանավորելու ՀՔԾ–ի միջնորդությունը։

Ավելի վաղ հայտնել ենք, որ դեկտեմբերի 12–ին նախկին պաշտոնյային նոր մեղադրանք է առաջադրվել։ Գեւորգյանը մասնավորապես մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից առանձապես խոշոր չափերի կաշառաք ստանալը), ՀՀ ՔՕ 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) ՀՀ ՔՕ 38-300.1 հոդվածի 1-ին մասով (սահմանադրական կարգի տապալմանը օժանդակելը):

Ավելի վաղ Արմեն Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործով արդարադատության կայացմանը խոչընդոտելու համար: Նախաքննական մարմինը նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը:

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գևորգ Դանիելյանը հրաժարական է տվել

Պուտինը եւ Փաշինյանը չեն քննարկել ղարաբաղյան հակամարտությունը. Պեսկով
 

Արտակ Զեյնալյանը հրաժարական է տվել

 

Ովքե՞ր են սեւազգեստ խմբերում. Օսիպյանը հավաստիացրեց՝ վախենալու պատճառ չկա
 

Սևազգեստներին պետք է ծաղկավոր «բաբոչկա» կապել և ճանապարհել օրինական կյանք. Նիկոլ Փաշինյան

 

Նիկոլ Փաշինյանը Աբովյանում մասնակցում է նախընտրական քարոզարշավի երթին՝ ի աջակցություն քաղաքապետի թեկնածու Գրիգոր Գուլյանի

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը Ալեն Սիմոնյանի նկատմամբ վարույթ է հարուցել

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ