Ժամանց և շոու բիզնես - Արետա Ֆրանկլինին մահվանից առաջ թալանել են

Ոստիկանությունը քննում է ամերիկացի հայտնի երգչուհի Արետա Ֆրանկլինին թալանելու գործը: Այս մասին հաղորդում է TMZ պորտալը: Նշվում է, որ ինչ-որ մեկն ապօրինաբար օգտագործել է նրա ֆինանսական ակտիվները: Նախնական տվյալներով` դա տեղի է ունեցել հայտնի երգչուհու մահվանից առաջ:


Առայժմ որևէ տեղեկություն չկա գողացված գումարների չափի մասին: Այս փաստով քրեական գործ է հարուցվել:

Ավելի վաղ հաղորդվել է, որ երգչուհի Արետա Ֆրանկլինի` Դեթրոյթում գտնվող առանձնատունը վաճառել են 300 հազար դոլարով:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ