Տնտեսություն - Կառավարությունը ինֆոգրաֆիկայի տեսքով ցուցադրել է 2019թ. ինտերակտիվ պետական բյուջեն

Կառավարությունը Facebook-ի  իր էջում ինֆոգրաֆիկայի տեսքով ցուցադրել է 2019թ. ինտերակտիվ պետական բյուջեն:

Ինտերակտիվ բյուջեի միջոցով քաղաքացիները կարող են տեղեկանալ, թե ինչ նպատակով, ուղղությամբ եւ ինչպես են ծախսվում բյուջեի գումարները, տեսնել բյուջեի եկամուտներն ու ծախսերն առցանց ռեժիմով։


Ինտերակտիվ բյուջեում ցուցադրված է, թե տվյալ պահի դրությամբ ինչքան գումար է ծախսվել եւ դեռեւս ինչքան է նախատեսված ծախսել հետեւյալ ուղղություններով.

• Տնտեսական հարաբերություններ,

• Շրջակա միջավայրի պաշտպանություն,

• Բնակարանային շինարարություն եւ կոմունալ ծառայություններ,

• Առողջապահություն,

• Հանգիստ, մշակույթ եւ կրոն,

• Կրթություն,

• Սոցիալական պաշտպանություն,

• Հիմնական բաժիններին չդասվող պահուստային ֆոնդեր,

• Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ,

• Պաշտպանություն,

• Հասարակական կարգ, անվտանգություն եւ դատական գործունեություն:

 

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ