Հասարակություն - Սիրելի՛ լրագրողներ, որպես բժիշկ, ցանկանում եմ ձեզ քաջառողջություն. Բաբլոյան

«2018 թվականը բավականին բարդ տարի էր ողջ երկրի և, բնականաբար, Ազգային ժողովի համար: Անկեղծ շնորհակալություն եմ հայտնում բոլոր լրագրողներին իրադարձություններն օպերատիվ ու անկողմնակալ լուսաբանելու համար: Համոզված եմ, որ մեր հասարակության լիարժեք տեղեկացվածության շնորհիվ էր, որ խուսափեցինք իրավիճակի հետագա շիկացումից և կարողացանք խնդիրները տեղափոխել խորհրդարանական քննարկումների դաշտ ու այս պատերի ներսում գտնել երկխոսության ու ճիշտ լուծումների ճանապարհը»,- այս մասին ասել է Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ով այսօր ԱԺ-ում հյուրընկալել էր լրագրողներին:


Բաբլոյանը հատուկ շնորհակալություն է հայտնել խորհրդարանում հավատարմագրված լրագրողներին, որոնք բարձր մակարդակով են իրականացրել Հայաստանի օրենսդիր մարմնի աշխատանքի լուսաբանումը:

«Ավելի հաճախ մատնացույց անելով հրատապ լուծում պահանջող տարբեր խնդիրներ՝ դուք ասես դարձաք մեր օգնականներն ու խորհրդատուները»,- ասել է Բաբլոյանը:

Աժ նախագահն իր ելույթի վերջում բոլոր լրագրողներին մաղթել է, որ այս տարում լրագրողները նույնպիսի պրոֆեսոնալիզմով աշխատեն նոր խորհրդարանականների հետ:

«Սիրելի՛ լրագրողներ, որպես բժիշկ, ցանկանում եմ ձեզ քաջառողջություն, մաղթում եմ լրագրողական նորանոր հաջողություններ, երազանքների իրականացում ու ամենայն բարիք»,- ասել է Արա Բաբլոյանը:

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ