Քաղաքական - Քաղաքական կամքը կա, լիազորությունները կամաց-կամաց կփոխվեն. Ալեն Սիմոնյանը՝ սուպերվարչապետական համակարգի մասին

Հայաստանի իշխանություններն ունեն քաղաքական կամք սուպերվարչապետական համակարգը փոխելու առումով: Այդ մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը՝ խմբակցության նիստից ընդմիջմանը լրագրողների հետ զրույցում:

Սիմոնյանը նշեց, որ համաձայն չէ տեսակետներին, թե միայն ուժային կառույցների վերահսկողությամբ էր պայմանավորված նախկինում ունեցած իրենց քննադատությունը սուպերվարչապետության համակարգի դեմ: «Այդ համակարգի հետ կապված փոփոխություններ լինելու են, բայց ոչ կտրուկ և արագ: Սակայն քաղաքական կամքը և որոշումը կա, լիազորությունները կամաց-կամաց կփոխվեն»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

ԱԺ-ում ընթացող «Իմ քայլը» խմբակցության նիստին մասնակցում է նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ