Միջազգային - Բաշար Ասադը սեփական միջոցներով վերականգնելու է Դեր Զորի հայկական եկեղեցին

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը 2018-ի դեկտեմբերին հայ գործարարների և սիրիահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը վերահաստատել է Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու, սիրիահայերի խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի իրականացմանն աջակցելու իր մտադրությունը:


«Պատահական չէ, որ Սիրիայի նախագահը մեզ հետ հանդիպման ժամանակ խոստացավ սեփական միջոցներով սիրիական Դեր Զորում վերականգնել հայկական «Սրբոց Նահատակաց» եկեղեցին»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է Հայաստանում սիրիահայ համայնքի ղեկավար Ջորջ Բարսեղյանը, որը Սիրիայի նախագահի հետ հանդիպմանը գլխավորել է Հայաստանի պատվիրակությունը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ