Հասարակություն - Ռեստորանատերերը կհանդիպեն վարչապետի հետ. ՊԵԿ նախագահ

Հանդիպել եմ ռեստորանային ոլորտի ներկայացուցիչներին և նրանց մտահոգությունները ներկայացրել եմ վարչապետին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 10–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

Նրա խոսքով՝ առաջիկայում լինելու է նաև հանդիպում վարչապետի հետ՝ հանրային սննդի կազմակերպման ոլորտի ներկայացուցիչների, համապատասխան գերատեսչությունների և ՀԿ–ների մասնակցությամբ. «Այդ ժամանակ հուսով են՝ կգանք որևէ կոնսենսուսի»։


Անանյանի խոսքով՝ ոլորտում կան բարեխիղճ և ոչ այնքան բարեխիղճ հարկ վճարողներ։ «Բարեխիղճների մոտ գրեթե ստվեր չկա, կամ եթե կա, վերահսկելի է։ Նրանց մոտ հարկային բեռը մի քանի անգամ ավելացել է՝ համեմատած նախկինում գործող արտոնագրային վճարի հետ։ 18թ. հուլիսի 1–ից 19թ. հունվարի 1–ն ընկած ժամանակահատվածում գործող 6 և 3 տոկոսների ժամանակ բեռի էֆեկտից տոկոսադրույքը եղել է 4.5–47 տոկոս, այսինքն՝ հանրային սննդի օբյեկտներն իրենց շրջանառության այդքան տոկոսը վճարել են բյուջե։ Մեր գնահատմամբ՝ երբ 17թ. ուսումնասիրում էինք և համակարգի անցում պետք է կատարեինք, ոլորտի ներկայացուցիչները վստահեցնում էին, որ 4–5 տոկոս հարկ վճարելու պայմաններում իրենք կարող են չբարձրացնել գները։ Հիմա պետք է քննարկենք ու հասկանանք՝ ո՞ր բեռի դեպքում տուրիզմի գյուղատնտեսության ը նպաստող այս կարևոր ճյուղը ռիսկերի չի ենթարկվի»,– ասաց նա։

Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ են մտել հարկման նոր կանոնները, որոնց համաձայն հասարակական սննդի օբյեկտները պետք է հարկ վճարեն ոչ թե քառակուսի մետրով հաշվարկված, ինչպես նախկինում էր, այլ 6 տոկոս շրջանառության հարկ, ինչի արդյունքում ռեստորանների տերերը սկսել են բարձրացնել գները։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ