Տնտեսություն - Կտնտեսվի 29,6 մլն դրամ. «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը լուծարվեց

Կառավարության այսօրվա՝ հունվարի 10-ի իր նիստում որոշում է կայացրել լուծարել Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:

Որոշման նախագծի մեջ ասված է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածով, 68-րդ հոդվածի 2-րդ մասով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «զ» ենթակետով, 25-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը»:


Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նախատեսվում է «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի գործառույթներն իրականացնել Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության միջոցով:

Կազմակերպությունն իր գործառույթներն իրականացնում է 17 հաստիքային միավոր ունեցող անձնակազմով, որի պահպանման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տարեկան հատկացվում է 29569.4 հազար ՀՀ դրամ, ինչը նպատակահարմար չի համարվում: Հիմա որոշվել է տնտեսել պետական բյուջեից տրամադրվող այդ գումարը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ