Քաղաքական - Մենք պետք է անշեղ գնանք այդ ճանապարհով. Փաշինյանը՝ կառավարության կառուցվածքային փոփոխությունների մասին

Կառավարության նիստը սկսելուց առաջ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կառավարության կառուցվածքային փոփոխություններին: Նախ՝ նա հիշեցրել է, որ ՀՀ ԱԺ նախընտրական քարոզարշավի ընթացքում նախընտրական խոստում է տրվել, որ կառավարության կառուցվածքը պետք է փոխվի, նախարարությունները թիվը կրճատվի:


«Մենք պետք է անշեղ գնանք այդ ճանապարհով: Ուզում եմ արձանագրել, որ այս պրոցեսի իմաստը և նպատակը ամենևին փող խնայելը չէ: Նպատակը շատ ավելի կարևոր է՝ բարձրացնել կառավարության և պետական կառավարման մարմինների արդյունավետությունը: Այս առումով մեզ շատ լուրջ աշխատանք է սպասվում: Կառավարությունում այս թեմայով մի քանի քննարկումներ ենք ունեցել տարբեր ֆորմատներով: Համոզված ենք, որ պետք է շարժվել այս ճանապարհով: ՀՀ քաղաքացիներից ստացել ենք այդ մանդատը: Այս ընթացքում մենք կլսենք բոլոր տեսակետները հնարավոր կոնֆիգուրացիաների մասին, կկայացնենք առավել բալանսավորված որոշում»,- ասաց Փաշինյանը:

Նա առանձնակի անդրադարձավ Սփյուռքի նախարարության թեմային՝ նշելով, թե տպավորություն կա, իբր իրենք ցանկանում են «խաչ քաշել Սփյուռքի նախարարության վրա»: Փաշինյանի խոսքով՝ հակառակը, իրենց նպատակն է Սփյուռքի հետ հարաբերությունները դարձնել ավելի արդյունավետ:

«Մենք որոշակի մոդել և առաջարկ ունենք այս առումով, որը ենթադրում է՝ Սփյուռքի հետ հարաբերությունների մակարդակը կբարձրացվի: Այդ մոդելի վերաբերյալ առաջիկայում քննարկումներ կունենանք Սփյուռքի մեր հայրենակիցների հետ: Հույս ունենք, որ կհասնենք կոնսեսուսի»,- ասաց գործադիրի ղեկավարը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ