Հասարակություն - Նորակոչիկների ավտոբուսի հետ կապված միջադեպի անմիջական մասնակիցներից ևս մեկն է ձերբակալվել

Հայաստանի քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով՝ 2019 թվականի հունվարի 8-ին ՀՀ ՊՆ Կոտայքի զինկոմիսարիատի Նաիրիի բաժանմունքից ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան նորակոչիկներին տեղափոխող «Պազ 32053» մակնիշի ՊՆ 3299 Տ զինհամարանիշի ավտոբուսը՝ Երևան քաղաքի Շարուրի փողոցում կանգնեցնելու, մի խումբ անձանց կողմից դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու կասկածանքով՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով 2019թ. հունվարի 9-ին՝ ժամը 15:30-ին, ձերբակալվել է Կոտայքի մարզի բնակիչ՝ 1979թ. ծնված Գ. Հակոբյանը, իսկ ժամը 18:15-ին՝ միջադեպի մյուս մասնակիցը՝ 1996թ. ծնված Մ. Ոսկանյանը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ