Հասարակություն - Գյումրիում սուր շնչառական հիվանդությունների աճ է գրանցվել

Տոնական օրերին միմյանց տուն հյուր գնալը կարող է ունենալ նաև բացասական հետևանքներ. փոխադարձ այցելությունները նպաստել են սուր շնչառական վիրուսների տարածմանը: Ամեն տարի նույն այս ժամանակահատվածում նկատվում է սուր շնչառական հիվանդությունների աճ: Դրանք բարդություններ են առաջացնում հատկապես մինչև 5 տարեկան երեխաների մոտ:

Ըստ այդմ՝ վիրուսների ակտիվացման վիճակագրությունը կազմում են մանկական հիվանդանոցները: Գյումրիի «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում» մանկական բաժանմունքի գրեթե բոլոր մահճակալները զբաղված են. սուր շնչառական վիրուսների բարդացված դեպքեր են միայն ընդունում: Դրանք բրոնխիտով ու թոքաբորբով հիվանդներն են: Իսկ բոլորի մոտ հիվանդությունը սկսվել է թեթև հարբուխով, որին ուշադրություն չեն էլ դարձրել՝ մրսածություն, հիվանդների մեկուսացման բացակայություն, իսկ հետևանքը վիրուսի տարածումն է:

Գյումրիի «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում» նշում են, հիմա անցած տարի ավելի շատ թվով հիվանդներ են ունեցել:

Մինչև 5 տարեկան երեխաների մոտ հարբուխը շատ արագ վերածվում է բրոնխիտի ու թոքաբորբի, մեծահասակները բավարարվում են ամբուլատոր բուժօգնությամբ: Սեզոնային վիրուսների տարածման հիմնական պատճառը բժիշկները նշում են Ամանորին հիվանդ հյուր գնալը կամ ընդունելը, հանրային կառույցներում սուր շնչառական վիրուսակիրների առկայությունը:

«Պետք չէ հյուր տանել հիվանդ երեխային, հիվանդ հյուր պետք է չընդունել: Պրիմիտիվ, հասարակ կանոն է, որ նույնիսկ նույն ընտանիքում ծնողները պետք է հիվանդ երեխային մեկուսացնեն: Տարրական այս կանոնները պետք է միշտ պահպանել: Հիմա աշխատում ենք միջին ծանրաբեռնվածությամբ: Ավելի շատ ծանրաբեռնվածություն էլ ենք ունեցել: Եղել է դեպք, որ մի կերպ ենք հիվանդներին տեղավորել: Հիմա վիճակն այդպիսին չէ: Շնչառական հիվանդությունների բարդություններով երեխաներ են հոսպիտալացված»,Գյումրիի «Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցի» մանկաբույժ Դոնարա Հակոբյանը:

Հիվանդ երեխաներին մանկապարտեզ ու դպրոց չուղարկել… Սա բժիշկների զգուշացումն է ուսումնական երկրորդ կիսամյակի մեկնարկին ու շնչառական վիրուսների տարածումը կանխարգելելու համար:

Վաղվանից 3-12-րդ դասարանցիների դպրոցական պարապմունքները մեկնարկում են:

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Տրանսգենդերները կկարողանան երեխա որդեգրել, եթե…

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ