Հասարակություն - Որքա՞ն զինակոչիկ կծառայի «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերով

Ձմեռային զորակոչի ժամանակ մեծ փոփոխություններ չեն լինելու, զորակոչը կազմակերպվելու է ինչպես միշտ: Այս մասին ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում այսօր՝ հունվարի 8–ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

«Առողջությանն ենք ուշադրություն դարձնելու, սահմանափակումներին, որպեսզի հետագայում կարողանանք ճիշտ նշանակումներ կատարել զորքերում:

Քանի որ ձմեռ է , ավելի շատ ուշադրություն դարձնում ենք տեղափոխման ժամանակ անվտանգության կանոնների պահպանմանը, որպեսզի բոլորին անվտանգ հասցնենք ծառայության վայրեր»,-ասաց Արտակ Դավթյանը:

Նրա խոսքով, «Պատիվ ունեմ» եւ «Ես եմ» ծրագրերը շարունակվում են. «Քանակային առումով դեռեւս վաղ է ինչ-որ բան ասել, բայց այս պահի դրությամբ լինելու է մոտավորապես այնքան, որքան նախորդ զորակոչերի ժամանակ: Այս պահի դրությամբ 72 հոգի դիմել է «Ես եմ» ծրագրով եւ 90-ից ավելի մարդ «Պատիվ ունեմ» ծրագրով: Բայց դրանք վերջնական թվեր չեն, դեռ առաջին օրն է զորակոչի»:

Նշենք, որ 2018 թվականի ձմեռային զորակոչի ժամանակ «Ես եմ» ծրագրով ծառայության է մեկնել 120 նորակոչիկ։

Հիշեցնենք, որ «Ես եմ» ծրագրով զորակոչիկները իրավունք են ստանում անցնելու ծառայության նոր տեսակի` ժամկետային պայմանագրային, որը տեւելու է 3 տարի, որից ընդհանուր առմամբ 7 ամիս զինծառայողը կանցկացնի ազատ արձակման մեջ՝ մեկ շաբաթ` արձակուրդում, մեկ շաբաթ` զորամասում եւ երկու շաբաթ` առաջնագծում: Ծառայության ավարտին զինծառայողի անձնական հաշվին կփոխանցվի շուրջ 5 մլն ՀՀ դրամ, որը զորացրված զինծառայողը կկարողանա օգտագործել նպատակային երեք ծրագրերից մեկում՝ մատչելի բնակարան, մինի-ֆերմա կամ ուսման վարձի փոխհատուցում:

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Տրանսգենդերները կկարողանան երեխա որդեգրել, եթե…

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ