Միջազգային - Համաշխարհային բանկի նախագահը հրաժարական է տվել

Համաշխարհային բանկի խմբի նախագահ Ջիմ Յոմ Կիմը փետրվարի 1-ից հրաժարական է տալիս, ՀԲ ղեկավարի պարտականությունները կկատարի գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիեւնան, նշված է բանկի մամուլի հաղորդագրությունում, փոխանցում է Ria novosti-ին։

Կիմը հեռանում է պաշտանավարման ժամկետի ավարտից շուտ (այն լրանալու էր 2022 թվականին)։ Նա ՀԲ նախագահ է եղել 6 տարուց ավելի։ Որպես հրաժարականի պաշտոնական պատճառ է նշվում բանկիրի ցանկությունը վերադառնալ մասնավոր ոլորտում աշխատելու։

Իր ձեռքբերումների շարքում Կիմը նշել է ՀԲ խմբի բաղկացուցիչ մաս կազմող Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի, ինչպես նաեւ Միջազգային ֆինանսական կորպորացիայի կանոնադրական կապիտալի բարձրացումը 13 մլրդ դոլարով։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ