Միջազգային - Ֆրանսիայում ցուցարարները ներխուժել են նախարարության բակ

Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Բենժամեն Գրիվոն տարհանվել է իր աշխատասենյակից նախարարության բակ ցուցարարների խմբի ներխուժումից հետո, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Parisien թերթին։

Ականատեսի խոսքերով, որին հղում է կատարում պարբերականը, «մոտ 16.30-ին տասնհինգ մարդ, որոնց մի մասը սև հագուստով էր, մյուսները՝ դեղին բաճկոններով, կոտրել են նախարարության դուռը շինարարական մեքենայի օգնությամբ»։

Դրանից հետո Գրիվոն եւ քարտուղարության աշխատակիցները տարհանվել են։

Նշվում է, որ շենքը, որում գտնվում է խորհրդարանի հետ կապերի նախարարությունը, գտնվում է Գրենել փողոցում, Մաթինյոն պալատից՝ Ֆրանսիայի վարչապետի նստավայրից ոչ հեռու։

Պարբերականի հաղորդմամբ՝ ցուցարարները փորձել են նաև ներխուժել այլ նախարարություններ։

«Ոչ թե ինձ վրա են հարձակվել, այլ հանրապետության, նրա ինստիտուտների»,- ասել է Գրիվոն, որի խոսքերը մեջբերում է թերթը։ Կառավարության պաշտոնական ներկայացուցիչը դատապարտել է նման գործողությունները՝ դրանք անվանելով անթույլատրելի։ 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ