Միջազգային - Թաիլանդում տուրիստական ավտոբուսի մասնակցությամբ ՃՏՊ-ի արդյունքում 6 մարդ է մահացել

Վեց մարդ է մահացել և մոտ 50 մարդ վիրավորվել Թաիլանդում երկհարկանի տուրիստական ավտոբուսի մասնակցությամբ ՃՏՊ-ի արդյունքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ վկայակոչելով Bangkok Post թերթը:

Ինչպես նշում է թերթը, ըստ տեղական ոստիկանության, ավտոբուսն ուղևորվում էր Պանոմ Պրայ շրջանից դեպի Բանգկոկ: Ավտոբուսը կողաշրջվել է Կխլոնգ Լուանգ շրջանում տեղական ժամանակով 03.20-ին: Ավտոբուսի ուղևորները հաղորդել են թերթին, որ ավտովթարի ժամանակ անձրև էր գալիս: Վարորդը կտրուկ արգելակել է առջևում ընթացող ավտոմեքենայի հետ բախումից խուսափելու համար, ինչի արդյունքում ավտոբուսը կողաշրջվել է:

Ինչպես նշում է թերթը, ՃՏՊ-ի արդյունքում մահացել է մեկ տղամարդ, չորս կին և նորածին երեխա: Տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ: Ոստիկանությունը փնտրում է ավտոբուսի վարորդին, որը, հնարավոր է, գտնվում է հիվանդանոցներից մեկում որպես տուժած:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ