Օգտակար խորհուրդներ - Ինչ օգտակար հատկություններ ունի արքայախնձորը

Տոնական աղանդերի սեղանի արքան`արքայախնձորըհայտնի է ոչ միայն իր համովայլ նաեւ օգտակար հատկություններով:

Այն պարունակում է մինչեւ 15% շաքար (հիմնականում՝սախարոզ), 0.5-0.7% օրգանական թթուներ (հիմնականում կիտրոնաթթու), կալիումի եւ պղնձի աղեր: Արքայախնձորի մեջ ասկորբինաթթվի պարունակությունը 100 գ մթերքում հասնում է 40մգ-ի:

Արքայախնձորի հյութը, որը պարունակում է բրոմելին (բաղկացած է բուսական ֆերմենտների ամբողջությունից), ունի հակաբորբոքային հատկություններ եւ մեծացնում է ֆերմենտային ակտիվությունը: Այդ պատճառով այն խորհուրդ է տրվում ստամոքսա-աղիքային համակարգի տարբեր հիվանդությունների, ինչպես նաեւ մարսողության բարելավման համար:

Սակայն այն անձանց, ովքեր ունեն ստամոքսահյութի բարձր արտազատական ակտիվություն, արքայախնձորի հյութ խորհուրդ չի տրվում:

Արքայախնձորի հյութը օգտակար է սրտանոթային համակարգի հիվանդությունների եւ երիկամների հիվանդությունների ժամանակ, քանի որ այն ունի հակաայտուցային հակաազդեցություն: Ասկորբինաթթվի զգալի չափաբաժինը արքայախնձորի պտղամսի եւ հյութի մեջ այն արդյունավետ է դարձնում ցինգայի դեմ:

Արքայախնձորի հյութը օգտագործվում է նաեւ կենտրոնական նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումների բուժման ժամանակ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ