Մշակույթ - Հայտնի են հաճախելիությամբ աշխարհի լավագույն թանգարանները

Աշխարհի ամենահանրահայտ թանգարանները Սանկտ Պետերբուրգում են, Լոնդոնում, Փարիզում, Պեկինում եւ Նյու Յորքում, հայտնում է ТурСтат-ը: 

Ըստ վերլուծական գործակալության վարկածի՝ զբոսաշրջիկների շրջանում հանրահայտ թանգարանների առաջին տասնյակի մեջ են մտնում Փարիզում Լուվրը, Պեկինում Չինաստանի Ազգային թանգարանը, Նյու Յորքում Մետրոպոլիտեն թանգարանը, Բրիտանական թանգարանը, Ազգային պատկերասրահը:

Վեցերորդ տեղում է Լոնդոնում ժամանակակից արվեստի Tate Modern պատկերասրահը, 7-րդ՝ Վաշինգթոնում Արվեստների ազգային պատկերասրահը: Տասնյակը եզրափակում են Սանկտ Պետերբուրգում Պետերգորֆը, Վատիկանի թանգարանը եւ Թայբեում Կայսերական պալատի թանգարանը:

Թանգարանների վարկանիշը կազմվել է ըստ դրանց հաճախելիության վերլուծության արդյունքների:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ