Միջազգային - Le Monde-ը նշել է 2018-ի չիրականացած կանխատեումները

Ֆրանսիական Le Monde թերթը նշել է մի քանի խոշոր իրադարձություն, որոնք պետք է տեղի ունենային 2018 թվականին, բայց այդպես էլ չկատարվեցին:

Թերթը նշում է, որ անցյալ տարի առաջին էկզաֆլոպսային համակարգչից հետո ինֆորմատիկայում պետք է «նոր դարաշրջան» սկսվեր: ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը նախատեսում էր 2018-ին նման համակարգիչ ստեղծել, բայց այս պահին այն դեռ չի ստեղծվել, հաղորդում է Life-ը:

Չի հաջողվել իրականացնել նաեւ  «Էկզոմարս-2018» ծրագիրը, քանի որ NASA-ն նախագծից հրաժարվել է ֆինանսական նկատառումներից: Թերթը նշում է, որ ծրագիրը հաջողվել է փրկել ստանալով ՌԴ աջակցությունը, բայց դրա մեկնարկը երկու տարով հետաձգել են:

Չկայացավ նաեւ Կարմիր մոլորակի վրա զբոսաշրջիկների առաջին թռիչքը, որի մասին հայտարարել էր միլիարդատեր Դենիս Տիտոն, ով մինչ այդ դարձել էր առաջին  մարդը, որն այցելել է Միջազգային տիեզերակայան: Հոդվածի հեղինակների խոսքով՝ նախագծի բարձր գնի պատճառով Տիտոն հրաժարվել էր նախագծից, սակայն նրա գաղափարով ոգեշնչրվել էր Իլոն Մասկը, որը խոստացել է առաջինը զբոսաշրջիկներին Մարս ուղարկել:

Չի ավարտվել նաեւ Չլիլում՝ Ատակամա անապատում աստղադիտարանի կառուցումը: Այսպիսով, ըստ թերթի, Եվրոպական հարավային աստղադիտարանի խոստացած Տիեզերքի մասին պատկերացման մեջ հեղափոխությունը՝ ավելի մեծածավալ, քան 400 տարի առաջ արել էր Գալիլեյը, չկայացավ:

Տեղի չունեցավ նաեւ փորձնական ջերմամիջուկային ռեակտորի արձակումը: Թերթը նշում է, որ արդյունքում այս նախագիծը չի կարողանա մոտ ապագայում ակնհայտ էներգետիկ ճգնաժամին արձագանքել, որի հետ բախվել է ողջ մարդկությունը, քանի որ դրանում առաջին միջուկային սինթեզը կկայանա 2035 թվականից ոչ շուտ, իսկ ռեակտորի արտադրած էլեկտրաէներգիայի վաճառքը  հնարավոր կլինի միայն 2060 թվականին:

Եվ վերջապես նացիստները, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո թաքնվել էին Լուսնի մուգ կողմում, հատուցման համար չվերադարձան երկիր, ինչպես դա կանխատեսվում էր «Երկաթե երկինքը» ֆիլմում, հեգնանքով եզրափակում է Le Monde-ը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ