Մշակույթ - Սերգեյ Սմբատյանի 2019 թվականի առաջին համերգը կկայանա Վալետայում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի 2019 թվականի առաջին համերգը կկայանա Մալթայի մայրաքաղաք Վալետայում։

Ինչպես տեղեկացնում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից, մաեստրո Սմբատյանը հունվարի 6-ին կղեկավարի Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Երեկոն կկայանա այս երկրի խորհրդանիշ համարվող Mediterranean միջնադարյան կենտրոնում (կառուցվել է 16-րդ դարում)։

Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի Ամանորի տոնական համերգը կազմակերպվում է Մալթայի նախագահի գրասենյակի հետ համագործակցությամբ։

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ նվագախումբը կկատարի Շտրաուսի, Ռոսինիի, Պրոկոֆևի, Չայկովսկու, Բերնշտայնի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Կներկայացվի նաև Արամ Խաչատրյանի Սուսերով պարը «Գայանե» բալետից։ Երեկոյի ընթացքում նվագախմբի հետ ելույթ կունենա մեծահամբավ երգչուհի Կլարա Գիգոն (մեցցո-սոպրանո)։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ