Միջազգային - Հնդկաստանում բեռնատարը մտել է խրճիթ, զոհվել է յոթ մարդ՝ այդ թվում 4 երեխա

Եղջերավոր անասուն տեղափոխող բեռնատար ավտոմեքենան մտել է ճանապարհի եզրին գտնվող խրճիթ, որի հետևանքով յոթ մարդ, այդ թվում՝ չորս երեխա, զոհվել են՝ հայտնում է Indian Express-ը՝ վկայակոչելով ոստիկանությունում իր աղբյուրներին։

Միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի առավոտյան։ Աղբյուրների տվյալներով՝ ոստիկանական ավտոմեքենան հետապնդել է բեռնատարին։ Բարձր արագությամբ սլացող ավտոմեքենայի վարորդը կառավարումը կորցրել և ներխուժել է խրճիթ։ ՃՏՊ-ի հետևանքով զովել են մի ընտանիքի բոլոր անդամները, այդ թվում՝ չորս երեխաներ, երկու կանայք և մի տղամարդ։ Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինները։

Հնդկաստանում ճանապարհների գերծանրաբեռնվածության, վատ վիճակի և անզգույշ վարելու հետևանքով հաճախ են լուրջ ՃՏՊ-ներ լինում։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ամեն օր ճանապարհներին վթարների հետևանքով 400 մարդ է զոհվում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ հնդկական ճանապարհներին մահացության ամենամյա դեպքերը գերազանցում են 200 000-ը՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ