Սպորտ - Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ կվերադառնա փետրվարի 9-ից

Football London-ը հրապարակել է վնասվածք ունեցող խաղացողների վերադարձի հավանական ժամկետները։

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը ոտնաթաթի վնասվածք ունի, հավանաբար կմիանա խաղընկերներին փետրվարի 9-ից։ Այդ օրը լոնդոնցիները Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում կկայանա «Հադերսֆիլդ»-«Արսենալ» խաղը։

Հեկտոր Բելյերինը կազմ կվերադառնա հունվարի 9-ից, Կոնստանտինոս Մավրոպանոսը՝ հունվարի 5-ից։ Թե երբ կվերադառնան Դանի Ուելբեքն ու Ռոբ Հոլդինգը դեռևս պարզ չէ։

Հիշեցնենք, որ հունվարի 1-ին Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում կայացավ «Արսենալ»-«Ֆուլհեմ» խաղը, որն ավարտվեց 4-1 հաշվով՝ «Արսենալ»-ի ջախջախիչ հաղթանակով։

Նեյմարը զրկվել է Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապից

Վնասվածքի պատճառով 3 չեմպիոն չի մասնակցի ԵԱ-ին

Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու հանդիպում կանցկացնի

Արթուր Դավթյանը ևս 3 ոսկե մեդալ է նվաճել «Դիտյատինի գավաթում» 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ