Միջազգային - Brexit-ից հետո Բրիտանիան մտադիր է նոր ռազմաբազաներ ստեղծել

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գեւին Ուիլյամսոնը պատմել է Եվրամիության կազմից Բրիտանիայի դուրս գալուց հետո երկու նոր ռազմաբազաներ ստեղծելու ծրագրերի մասին, հայտնում է The Daily Telegraph-ը։

Նախարարի խոսքով՝ Բրիտանիան պետք է մյուս երկրներին ցույց տա, որ կրկին վերածվում է համաշխարհային գերտերության։

«Ես մեծ ուշադրություն եմ դարձնում այն հարցին, թե ինչպես կարող ենք առավելագույնս ավելացնել մեր ուժերի թվաքանկը եւ առաջնային տեղակայման միջոցները՝ ստեղծելով զսպվածւթյան գործոններ, միաժամանակ ապահովելով բրիտանական ներկայությունը»,-հայտարարել է նախարարը։

Նա հստակեցրել է, որ ռազմաբազաները կարող են ստեղծվել Հեռավոր Արելքում կամ Կարիբյան ծովում։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ