Հասարակություն - Դավիթ Տոնոյանը այցելել է Գյումրի

Դեկտեմբերի 29-ին պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը Գյումրիում մասնակցել է Ալեքսանդր Նևսկու շքանշանակիր ՌԴ հարավային զինվորական օկրուգի 102-րդ ռազմակայանի կազմավորման 77-րդ տարեդարձի կապակցությամբ անցկացված միջոցառումներին։

Շնորհավորելով ռազմակայանի զինծառայողներին տարեդարձի կապակցությամբ՝ պաշտպանության նախարարի պաշտոնակատարը նշել է, որ ռազմակայանի տեղակայումը Հայաստանում բխում է մեր երկու երկրների ռազմավարական և քաղաքական երկարաժամկետ շահերից։ Դավիթ Տոնոյանը կարևորել է ռազմակայանի դերը տարածաշրջանի կայունության պահպանման գործում և համոզմունք հայտնել, որ սերտ փոխգործակցությունը այսուհետ ևս ամուր և արգասաբեր կլինի։

Նույն օրը Դավիթ Տոնոյանը եղել է նաև Հայաստանի զինված ուժերի զորամասերից մեկում։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է զորամասի առօրյա ծառայությանը, ուսումնական գործընթացին, զինտեխնիկայի պահպանման և զորանոցային պայմաններին։ Շրջայցի ավարտին Դավիթ Տոնոյանը զորամասի հրամանատարական կազմին տվել է մի շարք ցուցումներ և հանձնարարականներ։

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Տրանսգենդերները կկարողանան երեխա որդեգրել, եթե…

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ