Սպորտ - «Լիվերպուլը» խոշոր հաշվով հաղթանակ տոնեց «Արսենալի» նկատմամբ

Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում կայացավ կենտրոնական հանդիպումը: «Լիվերպուլը» «Էնֆիլդում» մրցեց «Արսենալի» հետ:

Գոլառատ և գեղեցիկ խաղում Յուրգեն Կլոպի թիմը հաղթեց 5:1 հաշվով:

Խաղի հաշիվը բացվեց 11-րդ րոպեին: Լոնդոնցիների կազմում աչքի ընկավ Մեյթլենդ-Նայլսը: «Լիվերպուլից» շատ ժամանակ չպահանջվեց հաշիվը վերկանագնելու համար: 14-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ֆիրմինոն: Բրազիլացին երկու րոպե անց նաև առաջ մղեց իր թիմին:

Մինչև առաջին խաղակեսի ավարտը տանտերերը ևս երկու անգամ գրավեցին «զինագործների» դարպասը` հաշիվը դարձնելով խոշոր: Գոլի հեղինակ դարձան Մանեն և Սալահը: Եգիպտոսի հավաքականի խաղացողն աչքի ընկավ 11 մետրանոց հարվածից:

 Երկրորդ կեսում Ֆիրմինոն նաև հեթ-տրիկ ձևակերպեց ու հաշիվը դարձրեց 5:1:

Հավելենք, որ լոնդոնյան ակումբի կազմում հանդիպմանը չէր մասնակցում Հենրիխ Մխիթարյանը` վնասվածքի պատճառով:

 Յուրգեն Կլոպի թիմը շարունակում է մնալ անպարտելի ու 54 միավորով գլխավորում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը: «Արսենալը» 38 միավորով 5-րդ տեղում է:

Նեյմարը զրկվել է Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապից

Վնասվածքի պատճառով 3 չեմպիոն չի մասնակցի ԵԱ-ին

Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու հանդիպում կանցկացնի

Արթուր Դավթյանը ևս 3 ոսկե մեդալ է նվաճել «Դիտյատինի գավաթում» 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ