Տարածաշրջան - Վրաստանի գործող դաշինքներից մեկը Սաակաշվիլիի կառավարման ռեժիմը հանցավոր է ճանաչել

«Հայրենասերների» դաշինքի առաջնորդ Իրմա Ինաշվիլին խորհրդարանին է ներկայացրել Սաակաշվիլի-Բոկերիա կառավարման ռեժիմը հանցավոր ճանաչելու մասին մի բանաձև։ Նրա հաղորդմամբ, բանաձևը ստորագրել է 400 հազար մարդ: Քաղաքացիներ, որոնք գտնում են, որ Միխաիլ Սաակաշվիլիի և Գիգա Բոկերիայի իշխանության ժամանակաշրջանում երկրում հաստատվել է հանցավոր և ավտորիտար ռեժիմ, որն ընտրությունների ճանապարհով յուրացրել էին խորհրդարանական և գործադիր իշխանությունները:

Բանաձևի ընդունումը նախատեսում է իրավական ու քաղաքական գնահատական տալ Սաակաշվիլի-Բոկերիա կառավարմանը՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության իշխանության տարիները Վրաստանում հայտարարելով որպես Սաակաշվիլի-Բոկերիա հանցավոր ռեժիմի տարիներ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ