Մշակույթ - Մոսկվայում հայտնի ռուս կինոռեժիսոր Մառլեն Խուցիևն ու նրա կինը հիվանդանոցում են

Մոսկվայում հոսպիտալացվել են հայտնի ռուս կինոռեժիսոր Մառլեն Խուցիևն ու նրա կինը՝ Իրինա Սոլովյովան: Ինչպես հաղորդում է 5-tv.ru-ն, 93-ամյա ռեժիսորը կտրականապես հրաժարվել է միայնակ հիվանդանոց գնալ, ուստի նրա հետ հոսպիտալացվել է նաև կինը:

Նշվում է, որ Խուցիևն ու նրա կինը գտնվում են նույն հիվանդասենյակում: Բժիշկները բուժզննում են անցկացրել: Ամուսինների վիճակը գնահատվում է ծանր:

Մառլեն Խուցիևը հանրահայտ այնպիսի ֆիլմերի հեղինակ է, ինչպիսին են «Գարունը Զարեչնայա փողոցում» (1958) ֆիլմը, Երկու Ֆեոդոր»-ը (1958), «Հուլիսյան անձրև»-ը (1966) և այլն: 1986 թվականին նա արժանացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ