Միջազգային - Ամերիկացիների 60 տոկոսը ցանկանում է Դոնալդ Թրամփի հեռացումը. հարցում

Ամերիկացի ընտրողների շրջանում անցկացված հարցումները ցույց են տալիս, որ նրանց մեծ մասը ցանկանում է ոչ միայն տեսնել Դոնալդ Թրամփի հեռացումը ԱՄՆ նախագահի պաշտոնից, այլև ուզում է, որ նա պատժվի։ Այս մասին հայտնում է ամերիկյան հեղինակավոր Hill պարբերականը։


Հունվարից ԱՄՆ Կոնգրեսում մեծամասնությունը կազմելու են հակառակորդ՝ Դեմոկրատական ուժի ներկայացուցիչները (Թրամփը Հանրապետական կուսակցությունից է), և դա բավարար կլինի իմփիչմենտի գործընթացը սկսելու համար։ Սա ցանկանում է հարցվածների 60 տոկոսը։

Սակայն նրանց մի մասն էլ ցանկանում է, որ Թրամփին պատժեն՝ պաշտոնապես դատապարտեն (ոչ ազատազրկելու իմաստով)։ Դրա համար պարզ մեծամասնությունը բավարար չի լինի, անհրաժեշտ է ունենալ ԱՄՆ խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի ձայների գոնե երկու երրորդը, իսկ այնտեղ մեծամասնությունը հենց Հանրապետական կուսակցության անդամներն են։

Չնայած այս ամենին՝ ամերիկյան նախագահական հաջորդ ընտրությունները նախատեսված են 2020 թվականին, ու դրանց նախաքարոզչական աշխատանքները ենթադրաբար կսկսվեն 2019 թվականից։ Իր այս ցածր վարկանիշով էլ Թրամփը մտադիր է մասնակցել այդ ընտրություններին ու նախագահական պաշտոնը ստանալ երկրորդ ժամկետով։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ