Միջազգային - Արգելվել է մի շարք ապրանքատեսակների ներմուծումը Ռուսաստան

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը համապատասխան փաստաթուղթ է ստորագրել, որով հաստատել է այն ապրանքների ցանկը, որն արգելվում է Ուկրաինայից արտահանել Ռուսաստան: Այս մասին նա հայտնել է թվիթերյան իր էջում կատարած գրառման մեջ:

РИА Новости-ի փոխանցմամբ՝ ցուցակում ներառված են հացահատիկը, գարեջուրը, բուսայուղը: Ռուսաստանն արգելք է դրել նաև տուրբինների, տրանսֆորմատորներ, մանրախիճ, մանրացված քար, կրաքար ու հացի պատրաստման համար նախատեսված այլ պարագաներ: Արգելքի տակ են հայտնվել նաև պահածոյացված բանջարեղենի որոշ տեսակներ, շոկոլադը, գինիները, հրուշակեղենը և թարմ ու պահածոյացված ձուկը:

Հայտնի է,որ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը փաստաթուղթ է ստորագրել Ուկրաինայի մի շարք ֆիզիկական ու իրավաբանական անձանց ցուցակի ընդլայնման, որոնց հանդեպ նախատեսվում է պատժամիջոցներ սահմանել:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերություններն սկսեցին լարվել այն բանից հետո, երբ նոյեմբերի 25-ին Ազովի ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի ռազմածովային ուժերի նավերի միջև առճակատում էր տեղի ունեցել: Ռուսական կողմի պնդմամբ՝ ուկրաինական նավերը ռուսական ջրերում ապօրինի գործողություններ իրականացնելու փորձ էին կատարել: Ռուսական կողմը հարվածել էր ուկրաինական նավին և կրակ բացել, այնուհետև կալանել էր ուկրաինական 3 նավերը:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ