Սպորտ - Հպարտ եմ, որ վնասվածքս ստացել եմ Հայաստանի ազգային հավաքականին օգնելիս. Մարկոս Պիզելլի

Լրագրողների և ակումբների ներկայացուցիչների հարցման արդյունքում Հայաստանի 2018 թ. լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Մարկոս Պիզելլին ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում պատմել է իր զգացողությունների և հաջորդ տարվա ծրագրերի մասին.

«Ես շատ հպարտ եմ և երջանիկ՝ այս մրցանակը ստանալու առթիվ:

Ուղղակի հիանալի տարի էր ինձ համար: Միակ վատ կողմն, իհարկե, վնասվածքն էր, բայց ես հպարտ եմ, որ վնասվածքս ստացել եմ Հայաստանի ազգային հավաքականին օգնելիս:

Ամեն ինչ անելու եմ՝ հաջորդ տարի ավելի շատ մրցանակներ նվաճելու համար, բայց այս անգամ՝ արդեն թիմային: Ֆուտբոլում կարող ես քեզ հաջողակ համարել միայն այն դեպքում, երբ նվաճում ես թիմային պարգևներ:

Շնորհակալություն ինչպես Հայաստանի ազգային հավաքականի, այնպես էլ «Ակտոբեի» բոլոր երկրպագուներին ինձ մշտապես աջակցելու համար:

Շնորհավորում եմ բոլորին Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ, մաղթում, որ միշտ լինեն լավատես և մնան մեր կողքին: Կհանդիպենք արդեն մյուս տարի»,- ասել է Մարկոսը:

Նեյմարը զրկվել է Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապից

Վնասվածքի պատճառով 3 չեմպիոն չի մասնակցի ԵԱ-ին

Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու հանդիպում կանցկացնի

Արթուր Դավթյանը ևս 3 ոսկե մեդալ է նվաճել «Դիտյատինի գավաթում» 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ